Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների համար ավարտական քննությունները չեղարկելու մասին, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Վրաստանի կրթության նախարարությունը բարեփոխումների շրջանակում 11-րդ դասարանցիների համար ավարտական քննությունները չեղարկել էր 2019 թվականից, իսկ 12-րդ դասարանցիների համար` 2020 թվականից: Այդ որոշումը դժգոհություն էր առաջացրել 12-րդ դասարանի աշակերտների մոտ, ովքեր նախատեսում էին փետրվարին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ անցկացնել` որպեսզի իրենց քննությունները ևս 2019-ից չեղարկվեն: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն խոստացել էր կատարել դպրոցականների պահանջը: