Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատը երկուշաբթի օրը հավանության է արժանացրել Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության դուրս գալը հետաձգելու մասին օրենսդրական նախագիծը, հաղորդում է DW-ն։
Նախագծի մշակողը Համայնքների պալատի լեյբորիստ պատգամավոր Իվետ Կուպերն է։
Ավելի վաղ ստորին պալատը մի ձայնի առավելությամբ էր հավանության արժանացրել նրա առաջարկած փաստաթուղթը։
Այժմ` Լորդերի պալատի դրական գնահատականից հետո, նախագիծը կվերադառնա ստորին պալատ և կարող է հավանության արժանանալ այստեղ։ Դրանից հետո օրենքի կարգավիճակ ստանալու համար նրան անհրաժեշտ կլինի միայն թագավորական թույլտվությունը, սակայն դա ձևական բնույթ կկրի։