Ապրիլի 9-ին ժամը 07:00-ից Իսրայելում բացվել են ընտրատեղամասերը, երկրում խորհրդարանական ընտրություններ են: Դրանց մասնակցելու համար գրանցվել են 40 դաշինքներ և կուսակցություններ, սակայն սոցիոլոգներին հավատալու դեպքում ընտրական 3,25 տոկոս շեմը հաղթահարելու և 21-րդ գումարման Քնեսետ անցնելու հույս կարող են ունենալ 10-ից պակասը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հանրային կարծիքի վերջին հարցման համաձայն՝ ընտրություններում հաղթելու հիմնական հավակնորդներն են երկրի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը և իսրայելական բանակի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի ղեկավարած «Կախոլ-Լավան» («Սպիտակաերկնագույնների» դաշինք) կուսակցությունների ցենտրիստական դաշինքը:
Էքսիթփոլերի արդյունքները կհրապարակվեն տեղամասերը ժամը 22:00-ին փակելուց անմիջապես հետո, իսկ ձայների հաշվարկի առաջին պաշտոնական տվյալները սպասվում են մի քանի ժամ անց: