Ապրիլի 8-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության հերթական 10-րդ հանդիպումը: Հայաստանը և Եվրամիությունն անդրադարձել են «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) իրականացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությանը: Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո ՀՀ քաղաքացիների շրջանում մեծ են ակնկալիքները ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման շուրջ: Համաձայնագրով Եվրամիությունը և Հայաստանի Հանրապետությունը հանձնառու են ամրապնդել հարգանքը հիմնարար ազատությունների նկատմամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հավաքների և արտահայտման ազատությանը, ընտրական ոլորտի բարեփոխումներին, գենդերային հավասարությանը, հակախտրականության քաղաքականությանը, արդարադատության ոլորտի, քրեակատարողական հաստատությունների բարեփոխումներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցեր: Լրատվությանն առնչվող ՀՀ օրենսդրության հետագա փոփոխությունները կարող են բաձրացնել թափանցիկության և բազմակարծության մակարդակը: