ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ դժգոհեց մաքրությունից:
Վարչապետը ձեռքով սրբեց պատն ու նկատեց, որ այն երկար ժամանակ չի մաքրվել, շատ կեղտոտ է. «Սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, որոնք եկել էստեղ կանգնել են: Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Հիմա իրենց պարգևավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»:
Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով համազգեստով աշխատակիցներից մեկին, դիտողություն արեց. «Որ վարչապետը մոտենում է, պետք է ձգված կանգնել»:
Նա բարկացավ, որ սենյակներից մեկում եռագույն դրոշը գետնին ընկած էր. վարչապետը դիմեց այդ սենյակում նստող երիտասարդին ասելով. «Աշխատավարձիցդ կծախսես, դրոշը կդնես գլխավերևում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել»,-ասաց Փաշինյանը: