Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը և դրա հետ կապված ուժերը ճանաչել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը:
Թեհրանը նման որոշում է ընդունել ի պատասխան Վաշինգտոնի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն: