Արտահերթ ընտրություններում Իսրայելի վարչապետի գլխավոր մրցակից Բենի Գանցին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, տեղեկացնում Gazeta.ru-ն՝ հղում կատարելով 9TV պորտալին։
Մեղադրող կինը պնդում է, որ երբ ինքը 14 տարեկան է եղել, իսկ քաղաքական գործիչը՝ 18 տարեկան, նա անասնագոմում իրեն ցույց է տվել իր սեռական օրգանը։
Ինչպես հայտնում է Gazeta-ն, այս արարքը ներկա օրենսդրությամբ համարվում է քրեական հանցագործություն։
Կինը քաղաքական գործչին առաջարկել է ստի դետեկտորով ստուգում անցնել ուղիղ եթերով։