Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ ԱՄՆ-ն «ահաբեկչության տարածողն Է», իսկ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելը Վաշինգտոնի կողմից սխալ քայլ է: Այդ մասին Ռոուհանին ասել Է ապրիլի 9-ին Թեհրանում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել Է Press TV հեռուստաալիքը:
«ԱՄՆ-ը առաջատար դեր Է խաղում աշխարհում ահաբեկչության տարածման մեջ: Ամերիկան սխալ գործեց՝ ԻՀՊԶ-ն ճանաչելով ահաբեկչական կազմակերպություն: Իրանական ժողովրդի մեջ դրանից հետո զորակազմի հեղինակությունը միայն կմեծանա»,-ասել Է նախագահը:
Իրանի նախագահը հայտարարել Է, որ իր երկրի վրա ԱՄՆ-ի ճնշումը չի բերում այն արդյունքները, որոնք ակնկալում Է Վաշինգտոնը: «Ինչի՞ եք դուք ձգտում հասնել պատժամիջոցներով: Դուք ասում եք, որ դրանք հարկավոր են, որպեսզի խանգարվի մեր զարգացումը, բայց դա սուտ Է: Այդ ստի ապացույցը մեր առաջընթացն Է»,-հայտարարել Է Ռոուհանին: