Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները կկայանան հունիսի 9-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հեռուստաուղերձում հայտնել Է հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաևը:
«Ես այդ առիթով խորհրդակցել եմ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի, խորհրդարանի երկու պալատների խոսնակների, երկրի վարչապետի հետ, իմ որոշումը համաձայնեցրել եմ Սահմանադրական խորհրդի հետ, հանդիպել եմ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ: Վաղաժամկետ ընտրությունների վերաբերյալ որոշումը կարևոր Է ու անհրաժեշտ»,- Տոկաևն ասել Է իր ուղերձում:
Սահմանադրության համաձայն, Ղազախստանի նախագահի հերթական ընտրություններն անցկացվում են դեկտեմբերի առաջին կիրակի օրը, իսկ արտահերթ ընտրությունները նշանակվում են երկրի նախագահի որոշմամբ և, օրենքի համաձայն, անցկացվում են դրանց նշանակման օրվանից երկու ամսվա ընթացքում