«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնը և «Արմնյուզ» հեռուստաընկերությունը հայտարարում են հայտերի ընդունման մրցույթ «Հարթակ» նախագծին մասնակցության համար:
Նախագիծը նախատեսում է դասախոսություն-քննարկումների շարք արտաքին քաղաքական թեմաներով՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթաց, տարածաշրջանային և մերձավորարևելյան զարգացումներ, ինտեգրացիոն գործընթացներ և այլն: Մասնակցության համար կարող են դիմել այս թեմաներով հետաքրքրվող ուսանողներ և/կամ ակտիվ երիտասարդներ:
Նախագծի տևողությունը վեց ամիս է՝ շաբաթական մեկ հանդիպում: Դասախոսություն-քննարկումները տեսանկարահանվելու են և հատվածաբար կարող են հեռարձակվել «Արմնյուզ» հեռուստատեսությամբ և համացանցով:
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագրի հատվածում նշելով «Ծրագրին մասնակցության հայտ»։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 17-ը, ժամը 18։00:
Ընտրությունը կկատարվի 2 փուլով՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 537259 հեռախոսահամարով: