Եվրոպական միությունը մեկ տարով` մինչև 2020 թ. ապրիլի 13-ը, երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը` կապված երկրում մարդու իրավունքների խախտումների հետ: Այդ որոշման մասին հայտնել է ԵՄ-ի խորհուրդը: Այդ միջոցները ներառում են 82 անձանց և մեկ կազմակերպության դեմ ճանապարհորդության և ակտիվների սառեցման արգելք: Մարդկանց, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ, արգելվում է մուտք գործել ԵՄ երկիր:
Բացի այդ, այդ սահմանափակող միջոցները ներառում են Իրան այնպիսի սարքավորւմների արտահանման արգելքը, որոնք կարող են օգտագործվել ներքին հալածանքների և հեռահաղորդակցության հսկողության համար:
Առաջին անգամ այդ միջոցները ձեռնարկվել են 2011 թվականին և ամեն տարի երկարացվում են:
ԵՄ պատժամիջոցները Իրանի դեմ
Ըստ Եվրամիության խորհրդի Իրանին
Ինչ վերաբերում է ֆինանսական սահմանափակումներին`
Իրանի կենտրոնական բանկի և Իրանի խոշորագույն առևտրային բանկերի ակտիվները սառեցվել են: Բացի այդ, իրանական բեռնատար օդանավերին արգելում են մուտք գործել ԵՄ օդանավակայաններ, ինչպես նաև արգելվում է ծառայություններ մատուցել իրանական բեռնատար ինքնաթիռներին կամ նավերին, որոնք արգելված նյութեր ու ապրանքներ են տեղափոխում:
Նշենք նաև, որ սույն թվականի մարտի վերջին ԱՄՆ Ֆինանսական դեպարտամենտը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Այդ սահմանափակումների մեջ են հայտնվել 25 անհատ և իրավաբանական անձ, այդ թվում Իրանի, ԱՄԷ-ի և Թուրքիայի առաջատար ընկերությունների ցանցերը, որոնք ավելի քան 1 մլրդ դոլար են փոխանցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (IRGC) և Իրանի պաշտպանության և լոգիստիկայի նախարարությանը:
Ամփոփելով կարելի է ասել, որ արդի աշխարհում պատժամիջոցները դեռ շարունակում են մնալ արտաքին քաղաքական ճնշման և աշխարհատնտեսական մրցակցության գործիք: Իրանի՝ պատժամիջոցներին դիմակայելու և այն հաղթահարելու փորձը բավական խոր արմատներ ունի և ձգվում է մինչև 1979թ. իսլամական հեղափոխությունը, որը ներառում է պատժամիջոցներին պասիվ հարմարվելն ու դրանց հակազդելը: