Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Արձանագրությունների 64.24 տոկոսի հաշվարկից հետո գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը ձայների 27.07 տոկոսով ընտրությունների առաջատարն է: Բենի Գանցի «Կահոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 25.96 տոկոսը:
Ավելի վաղ էքզիթփոլերը հաղթանակը կանխագուշակում էին Գանցին:
Նշենք, որ Նեթանյահուն Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից: