Թերեզա Մեյի` Brexit-ի ժամկետը մինչև հունիսի 30-ը հետաձգելու խնդրանքին ի պատասխան ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը պատասխանել է, թե «քիչ պատճառ կա հավատալու», որ բրիտանացի խորհրդարանականները կընդունեն համաձայնագիրը մինչ այդ: Այս մասին փոխանցում է France24-ը:
«Այդ իսկ պատճառով կարծում եմ` մենք պետք է քննարկենք այլընտրանքային, ավեի երկար հետաձգում», - այսպիսի կարծիք է գրել Տուսկը ԵՄ ղեկավարներին ապրիլի 10-ին արտահերթ գագաթաժողովի հրավիրելու իր նամակում:
«Հնարավոր է ճկուն երկարեցումը, որը կտևի այնքան երկար, որքան անհրաժեշտ է, բայց ոչ ավել քան 1 տարի»,-նշել է Տուսկը: