Անօդաչու թռչող սարքեր արտադրող ռուսական «ADA Aerospace» ընկերությունը արտադրություն է բացում Հայաստանում TRIADA նախագծի ԱԹՍ-ների արտադրության համար, հայտնում է РИА Новости-ն:
Միաժամանակ ընկերությունը Հայաստանին 4,5 մլն դոլարի TRIADA նախագծի ԱԹՍ-ներ կմատակարարի: Մատակարարումները կիրականացվեն երկու փուլով և կավարտվեն մինչև 2020 թվականը: Նշվում է, որ այդ ԱԹՍ-ները կարող են կիրառվել այնպիսի առանցքային ոլորտներում ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ջրամբարների և անտառների պաշտպանությունը, անտառային հրդեհների մասին իրազեկումը, փրկարարական աշխատանքերը, առաջին օգնության ցուցաբերումը, բեռների առաքումը և այլն: