Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է միջազգային օգնություն ստանալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցության մեխանիզմներ ստեղծելու միջազգային օգնության և աջակցության համար»,- գրել է Մադուրոն Twitter-ում ԿԽՄԿ-ի նախագահ Փիթեր Մաուրերի հետ կայացած հանդիպումից հետո:
Մադուրոն, որը ժխտում էր, որ Վենեսուելայի ներկայիս իրադրությունը կարելի է բնութագրել որպես հումանիտար ճգնաժամ, Մաուրերի հետ հանդիպումից հետո հաստատել է, որ ԿԽՄԿ-ի հետ համագործակցության շրջանակներում հարկավոր է հարգել «Վենեսուելայի իրավակարգը»: