ԱՄՆ Կոնգրեսի հայկական ծագմամբ անդամ Ջեքի Սփեյերը հայերին կոչ է արել Twitter-ում դիմել Քիմ Քարդաշյանին, որպեսզի նա նախագահ Դոնալդ Թրամփին կոչ անի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է News.am-ը:
«Կարծում եմ, որ մեր սփյուռքում կա գաղտնի զենք, որով կարող ենք հասնել Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Կարծում եմ, մենք բոլորս պետք է դիմենք Քիմ Քարդաշյանին և խնդրենք նրան միանալ մեզ, որպեսզի Թրամփից կոնկրետ գործողության հասնենք»,- Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանն ասել է Սփեյերը: