2019թ. ապրիլի 28-ին Իսպանիայում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ. պատճառը Կոնգրեսի պատգամավորների կողմից 2019թ. բյուջեի մերժումն էր: Այս կապակցությամբ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իր դժգոհություններ էր հայտնել՝ նշելով, որ երկիրը առանց բյուջեի հնարավոր չէ կառավարել: Այս արտահերթ ընտրությունները վերջին չորս տարվա ընթացքում կլինեն թվով երրորդը Իսպանիայում:
Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում պայքարը հիմնականում ընթանալու է Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցության (ԻՍԱԿ), Ժողովրդի կուսակցությոան (ԺԿ), Քաղաքացիների քաղաքացիական կուսակցության (ՔՔԿ), Միասին մենք կարող ենք կուսակցության (ՄՄԿ) և Ձայն կուսակցության (ՁԿ) միջև: Ընտրություններին մասնակցելու են նաև Կատալոնիայի եվրոպական դեմոկրատական կուսակցությունը, Բասկերի ազգայնական կուսակցությունը և այլոք:
Համաձայն 2019թ. ապրիլի հարցումների, առաջատար դիրքերում է իշխող ԻՍԱ կուսակցությունը, որին իր իր դիրքերով գրեթե չի զիջում ընդդիմադիր պահպանողական ԺԿ-ն: Ստորև ներկայացնում ենք հարցումների արդյունքները.
№ |
"Poll of polls " 2018թ. Դեկտեմբեր
|
"Metroscopia " 2018թ. Դեկտեմբեր
|
"Poll of polls" 2019թ. Ապրիլ |
1. |
ԻՍԱԿ – 23% |
ԻՍԱԿ - 22,2% |
ԻՍԱԿ – 30% |
2. |
ԺԿ – 21% |
ՔՔԿ – 20,5 |
ԺԿ – 21% |
3. |
ՔՔԿ – 15% |
ԺԿ - 18% |
ՔՔԿ – 15% |
4. |
ՄՄԿ – 12% |
ՄՄԿ – 17,9% |
ՄՄԿ – 12% |
5. |
ՁԿ – 10% |
ՁԿ – 11,5% |
ՁԿ -10% |
Այս ընտրություններում հաջողության հասնելու համար կարևոր է են լինելու քաղաքական ուժերի ձեռքբերումները վերջին 10 ամսվա ընթացքում:
Ի օգուտ իշխող ԻՍԱ-ի արձանագրվում է, որ վերջին ամիսներին բացվել են նոր աշխատատեղեր, բնապահպանական և սոցիալական նախաձեռնություններ են իրականացվել: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ, առնվազն սոց հարցումների տվյալներով, այս ուժին դժվար թե հաջողվի հավաքել ձայների մեծամասնությունը, ուստի օրակարգում է լինելու կոալիցիա ձևավորելու հարցը:
Բացի այդ, բավական փոքր է ձայների տարբերությունը երկրորդ ուժի՝ ընդդիմադիր Ժողովրդի կուսակցության հետ: Ուստի, ինտրիգն Իսպանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ բավական մեծ է: