Անգելա Մերկելի մայրը՝ Գերլինդա Կասները մահացել է 90 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը` առանց այլ մանրամասներ հայտնելու, հաղորդում է France24-ը:
«Մենք խնդրում ենք հարգել կանցլերի և նրա ընտանիքի անձնական ոլորտը»,- հավելել է Զայբերտը։
Անգելա Մերկելն այժմ գտնվում է Բրյուսելում, որտեղ տեղի է ունենում Brexit-ի հարցով ԵՄ արտահերթ գագաթաժողով։