Մեծ Բրիտանիան կարող է ամբողջությամբ հրաժարվել Եվրամիությունից դուրս գալուց՝ դրա հետաձգման վերաբերյալ ԵՄ-ի գագաթաժողովի որոշման շրջանակում: Այդ մասին ԵՄ-ի արտահերթ գագաթաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է ТАСС-ը: Գագաթաժողովը որոշում է ընդունել Brexit-ի ամսաթիվը հետաձգել մինչև հոկտեմբերի 31-ը և իրադրությունը միջանկյալ ռեժիմով քննարկել հունիսին կայանալիք ԵՄ հերթական գագաթաժողովում:
«ԵՄ-ի գագաթաժողովը Մեծ Բրիտանիային ճկուն հետաձգում տրամադրեց մինչև հոկտեմբերի 31-ը, մինչ այդ Մեծ Բրիտանիան դեռ վեց ամիս ունի: Դա բավարար է, որպեսզի նա կարողանա վավերացնել դուրս գալու համաձայնագիրը, այդ դեպքում հետաձգումն ինքնաբերաբար կավարտվի (և Մեծ Բրիտանիան ԵՄ-ից կհեռանա կազմակերպված ռեժիմով): Բայց նա կարող է նաև լիովին վերանայել դուրս գալու որոշումը և հետ կանչել Brexit-ի վերաբերյալ ծանուցումը: Եթե նա չվավերացնի դուրս գալու համաձայնագիրը, այդժամ մեզ սպասում է «կոշտ» Brexit առանց գործարքի»,- հայտարարել է Տուսկը: