Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը հրաժարական է տալիս ռազմական հեղաշրջման շրջանակներում, հայտնում է Al Arabiya-ն` իր աղբյուրներին հղումով:
Սուդանի բանակն իր վերահսկողության տակ է վերցրել նախագահական պալատը, ռադիոն և հեռուստատեսությունը: Ալ-Բաշիրի թիկանապահները ձերբակալվել են, իսկ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել:
Նախատեսվում է, որ ռազմական խորհուրդը Սուդանը կղեկավարի մեկ տարվա ընթացքում:
Ինչպես փոխանցում է Al Hadath հեռուստաընկերությունը, հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` նշելու Ալ-Բաշիրի կառավարման ավարտը: