Հնդկաստանի 20 նահանգներում և դաշնային տարածքներում ապրիլի 11-ին քվեարկության առաջին փուլն է սկսվել Լոք սաբհայի (երկրի խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ընդհանուր առմամբ քվեարկությանը, որը, փորձագետների կանխատեսումներով՝ կդառնա ամենաընդգրկունը համաշխարհային պատմության մեջ, կմասնակցի հանրապետության շուրջ 900 միլիոն քաղաքացի: Նախնական տվյալներով՝ դրանց անցկացումը երկրի վրա կնստի ավելի քան յոթ միլիարդ դոլար, ինչը նաև այս ընտրություններն «ամենաթանկն» է դարձնում պատմության մեջ:
Քվեարկությունը տեղի կունենա յոթ փուլով ապրիլի 11-ից մինև մայիսի 19-ն ըստ հերթականության 29 նահանգներում և 7 դաշնային տարածքներում: Նկատի առնելով ընտրողների վիթխարի թիվը՝ քվեաթերթիկների հաշվումն, ինչպես սպասվում է, կավարտվի սոսկ մայիսի 23-ին: