«Գնում եմ եզրափակիչ: Հուսով եմ, որ ձեր աջակցությունը կստանամ», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «փոքրիկ ղարաբաղցի» Միշա Գրիգորյանը, նախքան եզրափակիչ մեկնելը Մոսկվա:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանում «Առաջին ալիքով» հեռարձակվող «Голос. Дети» երաժշտական մրցույթի արդեն եզրափակիչ փուլն է, որտեղ կմասնակցի «փոքրիկ ղարաբաղցի տղան»: Միշայի մարզիչը Վալերի Մելաձեն է:
«Պատրաստի արտիստ, հրաշալի երգում է, հիանալի տեսք ունի, պարում է ցնցող», - ասում է Վալերի Մելաձեն:
Ավելի վաղ Միշան ներկայանալիս Միշան ասել էր, որ ինքը «Հայաստանից է, Ստեփանակերտից»: Նաև հայ փոքրիկ արտիստն ասել էր, որ նա շատ համբերատար է, դրա համար էլ ունի այդքան երկար մազերը: