Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հրաժարական է տվել։ Այս պահին խորհրդակցություններ են անցկացվում անցումային խորհուրդ ձևավորելու ուղղությամբ։
Անցած տարվա դեկտեմբերի կեսին երկիրը համակվեց ժողովրդական ընդվզումներով, որոնք սկզբում տնտեսական բնույթ ունեին. ցուցարարները պահանջում էին իջեցնել հացի և այլ մթերքների գները։
Աստիճանաբար քաղաքական պահանջներ մեջտեղ եկան, որոնք վերաբերում էին Օմար ալ Բաշիրի գրեթե միանձնյա ռեժիմի փոփոխությանը, որը նախագահի պաշտոնին էր արդեն 30 տարի։