Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումն անհանգստություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը` Թուրքիայի նախագահականի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունից և Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի կոշտ արձագանքներից հետո թեմային անդրադարձել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ինչպես և նախորդ թուրք պաշտոնյաները, Չավուշօղլուն ևս Twitter-ի էջում գրառում է կատարել.
«Իտալիայի պատգամավորների պալատի որոշումն իրավական ուժ չունի ճիշտ այնպես, ինչպես պատմությունը քաղաքակացնելու բոլոր փորձերը»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն այս քայլն անվանել է « անօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում»: