Անթույլատրելի է, որ Եվրոպայի խորհրդի դիտորդական մարմինները և մարդու իրավունքների հանձնակատարը չեն կարող աշխատել Եվրոպայի տարածքի որոշակի մարզերում և այսպես կոչված՝ գորշ գոտիներում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, հայտնում է News.am-ը:
«Ղարաբաղը մեզ համար գորշ գոտի է, քանի որ մենք չենք կարող այնտեղ աշխատել»,- նշել է գլխավոր քարտուղարն՝ ի պատասխան հայկական լրատվամիջոցի ներկայացուցչի հարցին:
Յագլանդը նշել է, որ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է իրավունք ունենա լինելու ամեն տեղ, որտեղ կցանկանա, քանի որ հանձնակատարը զբաղվում է հումանիտար, այլ ոչ թե քաղաքական գործունեությամբ: