Ռուսաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար և կշարունակի ուշադրության կենտրոնում պահել այն: Այս մասին ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Դուք գիտեք Ռուսաստանի դիրքորոշումը: Մենք գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի խաղաղ լուծում գտնենք այդ խնդրին, այլ լուծում չկա», - ասել է Մատվիենկոն՝ հիշեցնելով, որ առաջիկայում Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: