Էկվադորի նախագահ Լենին Մորենոն բացատրել է, թե ինչու է Լոնդոնում երկրի դեսպանությունը որոշել օժանդակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությանը:
«Էկվադորը որոշել է հետ կանչել Ջուլիան Ասանժի դիվանագիտական ապաստանը միջազգային կոնվենցիաների և բնակության մասին պայմանագրի բազմակի խախտումների պատճառով», - գրել է Մորենոն թվիթերյան իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, ապրիլի 11-ին Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը` դատարան չներակայանալու համար բրիտանական ոստիկանության 2012 թվականի հունիսի 29-ին տրված օրդերի համաձայն:
Ապրիլի 5-ին WikiLeaks-ը հայտարարել էր, որ Ասանժին պատրաստվում են արտաքսել Էկվադորի դեսպանատնից իբր թե օֆշորային թղթերի հետ կապված սկանդալի պատճառով, որն առնչվել է նաև Մորենոյին: