Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում տեղի ունեցած ընդունելության ժամանակ ծնկի է իջել ու համբուրել Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը` կոչ անելով վերջ դնել արյունահեղությանը: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Հռոմի Պապը դիմել է նախագահ Սալվա Կիիրին, նրա նախկին փոխնախագահ Ռիեկ Մաչարին, ով դարձել է ապստամբների առաջնորդ, և ևս 3 փոխնախագահների, որպեսզի նրանք հարգեն զինադադարը, որը ստորագրել են ու խոստացել հաջորդ ամիս կառավարություն կազմել:
«Ես խնդրում եմ ձեզ որպես եղբայր՝ խաղաղության մեջ մնալ։ Ես ձեզ խնդրում եմ ողջ սրտով՝ թույլ տվեք առաջ գնալ։ Կլինեն շատ խնդիրներ, բայց դրանք չեն հաղթի մեզ»,-ասել է Ֆրանցիսկոս պապը։
Առաջնորդներն ապշել են 82-ամյա պապի արարքից։