Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրանսիայի նախագահի հրամանագրին:
«Հայոց ցեղասպանությունը պետք է դարձնել այն երկրի թեման, որտեղ այդ հանցագործությունը տեղի է ունեցել: Այսինքն` այն պետք է դարձնենք Թուրքիայի խորհրդարանի հարցը»,- գրել է Փայլանը Twitter-ում, հայտնում է Ermenihaber-ը:
Հայ պատգամավորի դիտարկմամբ` հայ ժողովրդի վերքը կարող է ապաքինվել միայն այն դեպքում, երբ Թուրքիայում արդարություն կգտնվի: Արևմտյան Հայաստանի հայերը արդեն 104 տարի է` արդարության են սպասում: