ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, Նևադա նահանգի կոնգրեսական Դինա Թայթուսին: Դեսպանը երախտագիտություն է հայտնել Դինա Թայթուսին Հանձնախմբի շրջանակներում ցուցաբերած աջակցության համար` միտված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդմանն ու խորացմանը:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ ներքաղաքական գործընթացների վերջին զարգացումները, մասնավորապես` ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված կառավարության համալիր ծրագրերն ու արձանագրված արդյունքները:
Դեսպան Ներսեսյանը և կոգրեսական Դինա Թայթուսն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի այլ հարցերի` ընդգծելով ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի և ամերիկահայ համայնքի ուրույն դերակատարումը դրանց կյանքի կոչման գործում: