Վրացի գիտնականներն ամերիկյան NASA գործակալության գործընկերների օգնությամբ մտադիր են դառնալ առաջինը, ում կհաջողվի Մարսում գինի ստեղծել։ Փորձագետները մշակում են համապատասխան տիեզերական ծրագիր, որը ստացել է IX Millennium անունը։ Panorama.am-ի հաղորդմամաբ այս մասին գրում է «МИР 24»-ը՝ հղում կատարելով The Daily Mail-ին։
Վրացի գիտնականներին ոգեշնչել է վերջերս Թբիլիսի ծայրամասում հայտնաբերած անոթ, որի մեջ եղել է 8 հազար տարվա գինի։ Փորձագետները մտածել են գինի պատրաստել Կարմիր մոլորակի մակերևույթին։
IX Millennium-ը նախատեսում է կազմակերպել գինու արտադրություն։ NASA-ում մեկնարկել է ծրագիրը, որի շրջանակում փորձագետները դիտարում են այլ մոլորակում «մարդու ներկայության» տարբեր գաղափարներ։
Գիտնական Նիկոլոզ Դոբորժգինիձեն պատմել է, որ ամերիկացի մասնագետների օգնությամբ գինեգործությունը հնարավոր է հասցնել տիեզերական մակարդակի։ Ծրագրի հեղինակներն արդեն զբաղվում են էքստրեմալ պայմաններում գինու տարբեր տեսակների աճեցման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ։ Մասնավորապես, փորձագետները մտադիր են ընտրել այնպիսի տեսակներ, որոնք դիմացկուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների:
Space Farms զբաղվում է հատուկ լաբորատորիա-ֆերմայի ստեղծմամբ, որը հնարավոր կլինի տեղադրել Կարմիր մոլորակում։ Ակնկալվում է, որ գիտնականների հաջորդ էտապը կլինի ցածր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում խաղող աճեցնելը, նաև՝ ռադիացիայի բարձր մակարդակում։