WikiLeaks-ը կարող էր գործել ի շահ Ռուսաստանի. Փենս
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը պաշտպանում Է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Մայքլ Փոմպեոյի այն դիրքորոշումը, որ WikiLeaks կազմակերպության գործունեությունը կարող Էր իրականացվել ի շահ Ռուսաստանի:
Այս մասին Փենսը հայտարարել Է ապրիլի 12-ին CNN հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե համաձայն Է արդյոք Փոմպեոյի կարծիքին: 2017 թվականի ապրիլի 17-ին Փոմպեոն հայտարարել Էր, թե WikiLeaks-ը «հետախուզության ոչ պետական թշնամական ծառայություն Է, որը գործում Է այնպիսի պետությունների սադրանքով, ինչպիսին Ռուսաստանն Է»:
«Այո՛, մենք դրան լիովին համաձայն ենք: Հենց այդ պատճառով Է արդարադատության նախարարությունը ձգտում հասնել Ասանժի արտահանձնմանը»,- ասել Է ԱՄՆ-ի փոխնախագահը: