Թուրք գերեզմանափորները փնտրում են Ցեղասպանության ժամանակաշրջանի հայկական գանձերը: Այս մասին հայտնում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Նրա խոսքով` վերջերս «Հաբեր թուրք» (Haber Turk) հեռուստաընկերությունը հարցազրույց է վերցրել այն հազարավոր թուրք գերեզմանափորներից, որոնք փորձում են գտնել մեկ դար առաջ հայերից մնացած գանձերը:
Բավական չէ, որ 1,5 միլիոն հայեր սպանվեցին և զրկվեցին իրենց ունեցվածքից ու հայրենիքից, հիմա էլ որոշ թուրքեր հպարտությամբ թանկարժեք մետաղներ են փնտրում` պղծելով հայկական գերեզմանոցները և այլ հնագույն հայկական վայրերը, ինպիսիք են եկեղեցիները:
«Հաբեր թուրք»-ի հարցազրույցի տեքստը` տեսանյութում: