Սուդանի ռազմական խորհրդի նախագահ Ավադ բեն Աուֆն ապրիլի 13-ին հայտարարել է իր հրաժարականի մասին և այդ պաշտոնում իր հաջորդ է նշանակել գեներալ Աբդել Ֆաթահ Աբդուլռահմանին, հայտնում է Aljazeera –ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ավադ բեն Աուֆի գլխավորությամբ ռազմական հեղարշջում էր տեղի ունեցել, ինչի արդյունքում Սուդանը 30 տարի կառավարած Օմար ալ-Բաշիրը գահընկեց արվեց: Սակայն սա չհանգեցրեց Սուդանում ամիսները շարունակվող ցույցերի դադարեցմանը: Ցուցարարները պահանջում են երկրի ղեկավարումը փոխանցել քաղաքացիական իշխանությանը: