WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը, կոչ է արել որդուն վերադարձնել Ավստրալիա։
«ԱԳՆ-ն և Ավստրալիայի վարչապետը պետք է մի բան անեն։ Կարելի է լուծում գտնել, որը կբավարարի բոլորին։ Սենատորների և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ քննարկվել է Ջուլիանին Ավստրալիա արտահանձնելու տարբերակը»,- ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոտստին, ասել է Շիպտոնը։
Սակայն Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Ասանժին հատուկ օգնություն չի ցուցաբերվի։ Նրան նույնքան կաջակցեն, որքան կօգնեին ցանկացած այլ ավստրալացու նման իրավիճակում։