Ֆինլանդիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: 4.5 մլն քաղաքացիները պետք է ընտրեն միապալատ Էդուսկունտի անդամներին՝ 4 տարի ժամկետով:
Ըստ կանխատեսումների՝ մասնակցությունը կգերազանցի 2015 թվականի ընտրությունների ցուցանիշներին, որոնցում քվեարկել էր ընտրողների 70.1 տոկոսը:
Էդուսկունտում 200 տեղի համար պայքարում է 2468 մարդ, այդ թվում՝ նախորդ գումարմամ 165 պատգամավոր: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցում է 19 կուսակցություն, որոնցից 9-ը ներկայացված են ներկայիս խորհրդարանում:
Ըստ հարցումների տվյալների՝ նախորդ ընտրությունների ժամանակ հաղթած «Ֆինլանդական կենտրոն» լիբերալ կուսակցությունը Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնակատար Յուխա Սիպիլյայի գլխավորությամբ մի փոքր կզիջի իր դիրքերը: Քվեարկության ֆավորիտն է Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունըև նրա նախագահ Անթի Ռինեն: