«Արցախի հագանի» արցախյան ուտեստը Եգիպտոսում արդեն 5-րդ տարին անցկացվող միջազգային «Culinary Taste of Culture» էքսպոյում հաղթել է «Լավագույն ազգային ուտեստ» անվանակարգում` զբաղեցնելով առաջին տեղը: Այս մասին հայտնել է «Yerevan FoodFest»-ի ղեկավար և հիմնադիր Աննա Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Մեր խոհարարները մեր դեսպաններն են: Եվ արդեն առաջին տարին չէ, որ հաջողությամբ իրականացնում են հայկական խոհանոցի տարածման և երկրի ճանաչելիության բարձրացման առաքելությունը», - գրել է Աննա Մազմանյանը: