Լիբիայում շարունակվող մարտերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 147-ի, վերքեր էստացել 614 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված էերկրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստորաբաժանման հաղորդագրության մեջ:
«Ճգնաժամ Լիբիայում. 147 զոհ և 614 վիրավոր: ԱՀԿ-ն վիրաբուժական բրիգադներ է տեղավորել Տրիպոլիի շրջանի հիվանդանոցում վիրավորներին օգնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ, որ հրապարակված է կազմակերպության Twitter-ում:
Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան և Սուրման քաղաքների նկատմամբ: Նաև բանակի օդուժը հարված է հասցրել Տրիպոլիի Միտիգա միակ գործող օդանավակայանին, ինչի հետևանքով չեղարկվել են բոլոր չվերթները: Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում է երկիշխանությունը. երկրի արևելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում է խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված է ՄԱԿ-ի աջակցությամբ ձևավորված և միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:
Երկրի արևելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում է մարշալ Խալիֆա Հաֆթարը: