HBO հեռուստաալիքն ապրիլի 14-ին ցուցադրել է «Գահերի խաղ» (Game of Thrones) հեռուստասերիալի վերջին սեզոնի առաջին սերիան:
8-րդ սեզոնի պրեմիերային ցուցադրությունը կարող են դիտել HBO Now-ի կամ HBO Go-ի հետևորդները, ինչպես նաև հեռուստաալիքի հետ համագործակցող հարթակները:
Եզրափակիչ սեզոնը բաղկացած է 6 էպիզոդներից: Սերիաների պրեմիերան տեղի է ունենալու ամեն կիրակի: Վերջին էպիզոդը կցուցադրվի մայիսի 19-ին: