ԱՄՆ-ում տորնադո է մոլեգնել, հայտնում է USA Today-ը։
Վերջին տվյալներով՝ Տեխասում, Լուիզիանայում, Միսիսիպիում և Ալաբամայում մթնոլորտային հողմի պատճառով ութ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ են տուժել կամ անհետ կորել։
Բացի այդ, առանց հոսանք է մնացել մոտ 100 հազար շենք։
Նշվում է, որ տորնադոյի պատճառով Տեխասում հետաձգվել և չեղարկվել է մոտ 2 հազար ավիաչվերթ։