Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ նամակով Նուրսուլթան Նազարբաևն անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։
Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները` Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն, հաղորդում է Panorama.am-ը։