ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում կպատասխանի տարբեր հարցերի: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` մասնավորապես գրելով.
«Սիրելի հայրենակիցներ.
Ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:
Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել:
Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ likeել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը, ապրիլի 19-ին՝ ժամը 20.00:
Լավ եղեք»: