Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակը փլուզվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
BFMTV ալիքի փոխանցմամբ` տաճարի հիմնական կառույցը կրակի մեջ է։ Ըստ AFP- ի` հրդեհի պատճառն, ամենայն հավանականությամբ, կապված է շինարարական աշխատանքների հետ:
Սիտա կղզու երթևեկությունը փակ է, հավաքված հարյուրավոր մարդիկ հետևում են, թե ինչ է կատարվում։
Տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չկա։