ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:
Օրակարգում են կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի, նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումները:
Օրակարգում ընդգրկված են նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակումը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը:
Կքննարկվեն նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն ու մի շարք այլ նախագծեր: