ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ ինքն ամերիկացի երգչուհի Շերի հետ «վերջապես համաձայն է» միգրանտների հարցում, փոխանցում է Gazeta-ն:
Թրամփն իր թվիթին կցել է Շերի թվիթը, որում վերջինը վախեցել է խոշոր մեգապոլիսներում ներգաղթյալներին բնակեցնելու նախագահի ծրագրից: Նրա խոսքով՝ իր հայրենի Լոս Անջելեսն առանց այն էլ չի կարողանում լուծել այնտեղ ապրող մարդկանց օգնելու հարցը:
Թրամփը սքրինշոթի ներքևում նշել է, որ երգչուհու հետ «վերջապես համաձայն է»:
I finally agree with @Cher! pic.twitter.com/i5acSgUrCk
— Donald J. Trump (@realDonaldTrump) 15 апреля 2019 г.