Փարիզի քաղաքապետարանը 50 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել Է, որ քաղաքապետարանը 50 մլն եվրո կհատկացնի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը: Այդ մասին ապրիլի 16-ին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ Իլ դը Ֆրանս տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը հայտարարել Է, որ տարածաշրջանը, որպես արտակարգ օգնություն, 10 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:
Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել Էր ապրիլի 15-ի երեկոյան: