Վաշինգտոնը և նրա դաշնակիցները մտադիր չեն աջակցել Սիրիայի վերականգնմանը, ինչպես նաև վերացնել այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ այնտեղ չի ավարտվել քաղաքական կարգավորման գործընթացը: Այդ մասին ապրիլի 15-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Տեխասի գյուղատնտեսական-մեքենաշինական ինստիտուտում ունեցած իր ելույթի ժամանակ:
Փոմպեոյին հարց Է տրվել, թե երբ ԱՄՆ-ը կվերացնի սահմանափակումները Դամասկոսի նկատմամբ:
Ինչպես նշել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը, Դամասկոսը չի վերականգնել իր հսկողությունը երկրի ամբողջ տարածքի, այդ թվում՝ նավթի բազմաթիվ հանքավայրերի նկատմամբ: Պետքարտուղարի խոսքով՝ միջազգային կոալիցիան, որն ավելի վաղ Վաշինգտոնի կողմից ստեղծվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար, գտնում Է, որ չի կարելի «սկսել Սիրիայի վերականգնումը, քանի դեռ այնտեղ քաղաքական կարգավորում ձեռք չի բերվել»: