Եվրամիությունը մտադիր չԷ արագացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) ևկսպասի Լոնդոնի որոշմանը՝ միաժամանակ պատրաստվելով չկազմակերպված դուրս գալու հնարավորությանը: Այդ մասին հայտարարել Է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով ընտրություններից առաջ ընթացիկ գումարման Եվրախորհրդարանի վերջին նստաշրջանում:
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ Եվրամիությունը մտադիր չԷ դուռը ցույց տալ Մեծ Բրիտանիային: Եվրամիությունը չի արագացնելու Brexit-ը և պատրաստ Է սպասել: Որոշումը պետք Է ընդունի Լոնդոնը, որքան ավելի շուտ նա դա ընդունի, այնքան ավելի լավ»,-հայտարարել Է Յունկերը:
«Մենք պատրաստ ենք առանց համաձայնագրի Brexit-ին, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները: Բայց մենք դրանից ամենևին ոչ մի բան չենք շահի»,-հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը: