ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել Ֆրանսիայի իր գործընկեր էմանուել Մակրոնին՝ ցավակցություն հայտնելով նրան և ամբողջ ֆրանսիացի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհի կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նոտր Դամը Ֆրանսիայի պատմական խորհրդանիշն է, եվրոպական և համաշխարհային մշակույթի անգին գանձը, քրիստոնեական կարևորագույն սրբավայրերից մեկը»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը հույս է հայտնել, որ կհաջողվի տաճարը վերականգնել, և առաջարկել է Ֆրանսիա ուղարկել «ռուսաստանցի լավագույն մասնագետներին, ովքեր համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման հարուստ փորձ ունեն»: