Ֆուտբոլի մասին ամենահայտնի France Football պարբերականը Թվիթերում գովազդել է ամսագրի նոր համարը, որի կազմին պատկերված են համբուրվող Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն, փոխանցում է Panorama.am-ը:
France Football-ի նոր համարում պատմելու են «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» հարձակվողների առճակատման մասին, որն արդեն ձգվում է ավելի քան տաս տարի։
«Ռոնալդուի և Մեսսիի հավերժական վեճը France Football-ի նոր համարներից մեկում»,- գրված է հաղորդագրության մեջ։ Ինչո՞ւ են ֆուտբոլիսները ներկայացված համբուրվելիս, պարբերականը չի հստակեցնում։
2008-2017 թվականին պորտուգալացի Ռոնալդուն և արգենտինացի Մեսսին հինգ անգամ արժանացել են «Ոսկե գնդակի»։
L'éternel débat entre #Ronaldo et #Messi à la Une du nouveau numéro de @francefootball !
— france football (@francefootball) 15 апреля 2019 г.
▶️Le sommaire détaillé : https://t.co/96zGzGj0tf
▶️Disponible dès 18 heures ici : https://t.co/B3yMVmKZwC
▶️En kiosque mardi pic.twitter.com/gDeLFTpUka